Պակիստանի հյուսիս-արևմուտքում ուղղաթիռ է կործանվել: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի, հայտնում է «Սինխուա» գործակալություն' վկայակոչելով տեղական ոստիկանությանը: Ավելի վաղ հաղորդվում էր ինը զոհերի և մի քանի վիրավորների մասին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստին»:

 

 

Օդանավը աղետի է ենթարկվել օգոստոսի 6-ի երեկոյան երկրի հյուսիս-արևմուտքի Հայբեր Պատտունհվայի նահանգում:

 

 

Աղետի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ, ներառյալ երկու օդաչուները, զինվորական բժիշկները և սպասարկող անձնակազմը:

 

 

Նախնական վարկածի համաձայն' աղետի պատճառը դարձել են անբարենպաստ եղանակային պայմանները: Ընկնելուց հետո ուղղաթիռը բռնկվել է: