Պակիստանի Հուջրանվալա քաղաքի շրջանում (Փենջաբի հյուսիսարեւելյան նահանգ) կործանվել է երկրի ցամաքային զորքերի MFI-17 Mushshak ուսումնավարժական ինքնաթիռը:
Ինչպես տեղեկացնում է «Դոոն» թերթի Էլեկտրոնային տարբերակին, երկու օդաչուները զոհվել են:
Իշխանությունների տվյալներով՝ վթարը տեղի Է ունեցել «տեխնիկական անսարքությունների» պատճառով, որոնք անձնակազմի կողմից հայտնաբերվել են արդեն օդում: Օդաչուները չեն կարողացել վթարային վայրԷջք կատարել, եւ ինքնաթիռը կործանվել Է:
MFI-17 Mushshak-ը շվեդական Saab ավիաշինական ընկերության MFI-15 Safari ինքնաթիռի վերափոխված տարբերակն Է եւ Պակիստանում արտադրվում Է լիցենզիայով, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: