ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Ենթադրվում է, որ ինքնաթիռը պայթել է օդում: Ոստիկանությունը հայտնել է, որ օդանավում եղել է մեծ քանակությամբ զինամթերք, ինչն ավելի է բարդացնում փրկարարական աշխատանքները:
Դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել ինքնաթիռի կործանման պատճառը: