Թուրքական ռազմական երկու ինքնաթիռ փետրվարի 24-ի երեկոյան կործանվել են Մալաթիա քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Վթարի հետևանքով ինքնաթիռների չորս օդաչուներն էլ զոհվել են: Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ ռազմական ինքնաթիռների կործանման հստակ պատճառները հայտնի չեն: Այդուհանդերձ, նա բացառել է հնարավոր միջամտությունը դրսի ուժերի կողմից:
Որպես վթարի հավանական տարբերակներ են քննարկվում եղանակային վատ պայմանները, ինչպես նաև ինքնաթիռների բախումը օդում: