Թուրքիայի Ամասիա նահանգի Մերզիֆոն գավառում ռազմական F-16 կործանիչը վթարի է ենթարկվել վայրէջք կատարելու ժամանակ: Այս մասին տեղեկացնում է թուրքական Sondakika.com լրատվական կայքը:

 

Ռազմական ինքնաթիռի օդաչուն վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց: Վթարի պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: