Թուրքիայում հրավիրվել է բարձրագույն ռազմական խորհրդի նիստ: Վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, Անկարայի «Չանկայա» պալատում ընթացող նիստը գլխավորում է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:

 

Նմանատիպ նիստերը նախկինում համարվել են խիստ գաղտնի և անցկացվել են միայն Գլխավոր շտաբի շենքում. այս նիստն առաջինն է, որ խախտում է նշված ավանդույթը: Նիստը խորհրդանշական է նաև այն առումով, որ Յըլդըրըմն առաջին անգամ է նրան մասնակցում վարչապետի պաշտոնում, իսկ Ֆիքրի Յըշըքը՝ որպես պաշտպանության նախարար:

 

Նիստի օրակարգում է Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման հետևանքով թափուր մնացած ռազմական պաշտոններում նոր նշանակումների հարցը: