Թուրքիայի սահմանին մոտեցել է երկու ռազմական ինքնաթիռ, երբ նրանցից մեկը խոցվել է, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով թուրքական իշխանությունների պաշտոնական ներկայացուցչին:

 

Ինչպես նշվում է, երկու ինքնաթիռներին տրվել է նախազգուշացում՝ երկրի սահմանը չանցնելու վերաբերյալ:

 

Ավելի վաղ, թուրք զինվորականները հանդես են եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ մինչ ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցվելը, այն 10 անգամ զգուշացում է ստացել՝ օդային տարածքը խախտելու վերաբերյալ:

 

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ ինքնաթիռը թռչում էր բացառապես Սիրիայի տարածքում, որը թույլ է տվել ռուսական ռազմական օդանավերի թռիչքները:

 

Ինքնաթիռը կործանվել է սիրիական Լաթաքիա նահանգում: