Ռուսական ՄԻ-8 ուղղաթիռը նորվեգական Բարենցբուրգ քաղաքից ոչ հեռու ծովն է ընկել: Ինչպես հաղորդում է Ռիա նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նորվեգիայի փրկարար ծառայությունը:
«Ռուսական ուղղաթիռը, որում 8 մարդ է եղել, Բարենցբուրգից 2-3 կիլոմետր հեռավորության վրա ծովն է ընկել: Նորվեգիայի փրկարար ծառայությունը կոորդինացնում է գործողությունները: Այլ մանրամասներ չկան»,- ասված է Նորվեգիայի փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունում:
Փրկարարների տվյալներով, ուղղաթիռը դժբախտության ահազանգ չի տվել: Փրկարարներին դեռևս չի հաջողվել գտնել կործանված ուղղաթիռը:
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է, որ ուղղաթիռը կորել է ռադարներից Գրենլանդական ծովի ջրային տարածքում՝ Բարենցբուրգից 10 կիլոմետր հեռավորության վրա:
Ուղղաթիռում եղել է 8 մարդ՝ գլխավոր օդաչու Եվգենի Բարանովը, երկրորդ օդաչու Վլադիմիր Ֆրոլովը, մեխանիկ Ալեքսեյ Պոուլյաուսկասը, տեխնիկ Մարատ Միխտարովը, ինժեներ Ալեքսեյ Կորոլյովը, ինչպես նաև երեք ուղևոր: