Իրանում դատարանը վճիռ է հրապարակել 12 ադրբեջանցի ակտիվիստների գործով, որոնք նախորդ տարվա սեպտեմբերի 28-ին իրանական Արդեբիլլ քաղաքում բողոքի ակցիա էին իրականացրել ի աջակցություն Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական բանակի սկսած ռազմական գործողությունների: Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը:
Նշվում է, որ դատարանի որոշմաբ ակտիվիստները դատապարտել են 7 ամիս 16 օր ազատազրկման իրավապահներին չենթարկվելու մեղադրանքով, ինչպես նաև մտրակի 74 հարվածի՝ հասարակական կարգը խախտելու համար: