Վրաստանի Ժինվալի ջրամբարի մոտ օտարերկրացի զբոսաշրջիկներին տեղափոխող միկրոավտոբուսի ժայռից ընկնելու հետևանքով մի քանի մարդ է զոհվել և վիրավորվել, դեկտեմբերի 29-ին հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ առնվազն երեք մարդ է զոհվել, հինգը՝ վիրավորվել։ Երկուսը տեղում մահացել են, ևս մեկ տուժած մահացել է հիվանդանոցում։
Բոլոր ուղևորները եղել են Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր մեկնող զբոսաշրջիկներ։
Հեռուստաալիքը նշում է, որ զոհվածներն ու վիրավորները Մոլդովայի քաղաքացիներ են