Արեւմտյան Վրաստանի Տկիբուլի քաղաքում գտնվող Մինդելի անվան հանքում տեղի է ունեցել վթար, որի հետեւանքով զոհվել է հանքի չորս աշխատող: Ինչպես հաղորդում է վրացական առաջին ալիքը, այս տեղեկությունը հաստատվել է երկրի ներքին գործերի նախարարությունում:
Բացի դրանից, մի քանի մարդ վիրավորվել է, սակայն նրանց թիվը չի նշվում: ԶԼՄ-ների հաղորդած տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով կարող է լինել մոտ տասը զոհ: Տեղում աշխատում են փրկարարները: Միջադեպի մանրամասները դեռ հայտնի չեն, հաղորդում է «Լենտա»-ն: