Թուիրքիայի Բարթընի նահանգի Ամասրա շրջանի Թառլաաղզը վայրում այսօր առավոտյան հանք է փլուզվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը հայտնում է, որ նախնական տվյալներով' փլատակների տակ 15 հանքափորներ են մնացել, որոնցից 13-ի չինացիներ են:

 

Դեպքի վայր ժամանած փրկարարներին առայժմ հաջողվել է փլատակներից դուրս բերել երկու չինացի հանքափորի, որոնցից մեկը մահացած, մյուսը' ծանր վիրավոր: Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են:

 

Երկու ամիս առաջ Թուրքիայի Մանիսայի շրջանում ածխահանքի փլուզման արդյունքում 400-ից ավելի հանքափորներ զոհվել, 300-ից ավելին էլ վիրավորվել էին: