Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սալվյանկս քաղաքում կրկին ռազմական գործողություններ են սկսվել, տեղեկություններ կան այն մասին, որ զինված պայքարի արդյունքում կան զոհեր և վիրավորներ, սակայն այս փաստի առնչությամբ դեռ պաշտոնական հայտարարություն չի արվել: Այս մասին հայտնում է Regnum-ը։

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների՝ ապրիլի 24-ի առավոտյան ակտիվիստներին դիմադրության և հատուկ գործողությունների արդյունքում հաջողվել է հետ մղել Սլավյանսկ և Սվյատագորսկ շարժվող մի խումբ զինված մարդկանց: Մինչ այդ հարձակման էր ենթարկվել ոստիկանների անցակետը։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպի արդյունքում զոհվել է երկու մարդ, կան վիրավորներ, որոնցից երեքի կյանքի համար բժիշկները պայքարում են։

 

Սլավյանսկում տեղի ունեցող լարված իրադրության մասին Ուկրաինայի իշխանությունների կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռ չեն արվել։