Չորս ռուս զբոսաշրջիկ զոհվել է Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Դենիզլի քաղաքում տեղի ունեցած վթարի հետևանքով: Ըստ նախնական տվյալների, վիրավորվել է 38 մարդ, որոնցից 23-ը Ռուսաստանի քաղաքացիներ են:

 

Ավտոբուսն Անթալիայից զբոսաշրջիկների էր տեղափոխում: Թուրքիայի «Սպուտնիկ» ռադիոկայանի մեկնաբան Թուրալ Քերիմովը РЕН ТВ-ի հետ զրույցում պատմել է սարսափելի վթարի մանրամասները:

 

«Դա տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը երեքին' ցերեկը: Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներով ավտոբուսը ուղևորվում էր Անթալիա' էքսկուրսիայի: Աարսափելի վթարը տեղի ունեցել կամ անձրևից հետո խոնավ մայրուղու կամ էլ վարորդի անզգուշության պատճառով: Չորս մարդ զոհվել է, 38-ը' վիրավորվել: Ավտոբուսն ամբողջությամբ կոտրվել է: Բժիշկները հաղորդում են, որ երկու հոգի գտնվում է ծանր վիճակում: Հիվանդանոց տեղափոխվածների թվում կան Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Լիտվայի քաղաքացիներ»,-ասել է Քերիմովը: