Արդեն տեղեկացրել էինք, որ  Ռուսաստանի Կալուգայի մարզում տեղի ունեցած ավտոպատահարի տուժողների մեջ հայեր կային։

Դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ ճշտված տվյալների համաձայն՝ նրանք են` 2008 թվականի ծնված Առաքելյան Մարիան և 1988-ին ծնված Ադամյան Սոնան, ովքեր բուժօգնություն են ստանում Կալուգայի քաղաքային հիվանդանոցում:

Մյուս տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են: