Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը ճշտում է Երեւանից Մոսկվայի ուղղությամբ մեկնող ավտոբուսի վթարի հետեւանքով տուժածների հետ կապված մանրամասները: Ինչպես տեղեկացրին դեսպանությունից, ավտոբուսի եւ բեռնատարի բախման հետեւանքով մահացել է երկու մարդ: Բախման ժամանակ ավտոբուսում եղել է 50 մարդ` 2 վարորդն ու 48 ուղեւորը:
Վթարի հետեւանքով 8 մարդ հոսպիտալացվել է Պավլովի կենտրոնական հիվանդանոց: Բժիշկները երեքի առողջական վիճակը գնահատում են ծանր, երկուսինը` միջին ծանրության: Նրանցից մեկը դուրս է գրվել: Հիվանդանոց տեղափոխված մյուս երկու վիրավորները դեռ հետազոտման փուլում են: Մնացած մոտ 40 հոգին տեղափոխվել են «Как дома» հյուրանոց:
Ռուսական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով վթարի պատճառն ավտոբուսի հանդիպակաց ուղղություն դուրս գալն է եղել:
ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսի վերջնական ուղղությունը Տվերն էր: Վթարը տեղի է ունեցել Վորոնեժի շրջանում: