Թուրքիայի Շանլըուրֆա նահանգում պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է երկու, վիրավորվել 18 մարդ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

 

Դատարանների և դատախազությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների համար նախատեսված բնակելի համալիրի մոտակայքում պայթեցվել է պայթուցիկով բեռնավորված մեքենա: Թուրքիայի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը (PKK):

 

Շանլըուրֆայի նահանգապետ Գյունգոր Ազիմ Թունան հայտնել է, որ հարձակումն իրականացրել է 18-20 ահաբեկիչը, ով մեքենան կայանել է շենքի մոտ, այնուհետև հեռավորության վրա պայթեցրել:

 

Թուրքական ոստիկանությունն աշխատանքներ է սկսել ահաբեկչության հեղինակին հայտնաբերելու նպատակով: