Վոլգոգրադի կենտրոնում գտնվող կայարանում ահաբեկչություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն:
Կայարանի շենքի մոտ են հավաքված բազմաթիվ ոստիկաններ, Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներ, շտապօգնության մեքենաներ: Մարդկանց տարհանում են:
Վերջին տվյալներով' զոհվել է 18 և վիրավորվել 50 մարդ:
Դեպքի վայրում աշխատող ոստիկանները չեն մեկնաբանում պայթյունի պատճառները:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով' Վոլգոգրադում ահաբեկչությունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչ կինը: