ԳԱԼԱ Հերթական ահաբեկչությունն է իրականացվել դեկտեմբերի 30-ի առավոտյան Կաչինսկու շուկայի և Վոլգոգրադի ավիացիոն դպրոցում։ Նախնական տվյալներով տրոլեյբուսում տեղադրված պայթուցիկի պայթյունի արդյունքում զոհվել է 17 մարդ:
Ինչպես Lifenews-ին փոխանցել են տարածաշրջանի իրավապահ մարմինները, պայթյունի արդյունքում տուժել է շուրջ 40 մարդ: Տուժածների շարքում կա 8-ամսական երեխա, ով լուրջ վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ու իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
Ականատեսների խոսքերով' Կաչինսկու շուկայի տարածքն այժմ շրջափակված է: Դեռևս հասկանալի չէ, թե ինչպես է գործի դրվել պայուցիկը:
Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովի տվյալներով' պայթուցիկ նյութը կարող էր տեղադրված լինել տրոլեյբուսում և գործի է դրվել հեռակառավարմամբ:
Հիշեցնենք, որ ՌԴ Վոլգոգրադ քաղաքի երկաթգծային կայարանում երեկ պայթյուն է որոտացել: Ընդհանուր առմամբ վիրավորվել է 34 մարդ, որոնցից 8-ի վիճակը կրիտիկական է: Ճշտված տվյալներով' զոհվածների թիվը հասել է 14-ի: