Նոյեմբերի 17-ին` ժամը 19:25-ին, Մոսկվայից Կազան ուղևորվող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել:
Կազանի օդանավակայանում տեղի ունեցած աղետալի ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ:
ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ վթարի ենթարկված ինքնաթիռում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան:
Ինքնաթիռն ընկել է վայրէջքի երկրորդ շրջանի ժամանակ, որից հետո պայթել են վառելիքի բաքերը, ինչի արդյունքում էլ հրդեհ է բռնկվել: Այժմ արդեն հրդեհը մարված է:
Կազանում վայրէջքի ժամանակ վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել է Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիհանովի որդին՝ Իրեկը: Երիդասարդը եղել է ոմն Ալեքսանդր Անտոնովի հետ՝ ինքնաթիռի բիզնես-դասի հատվածում:
Հայտնի է նաև ինքնաթիռում գտնվող մյուս անձանց ինքնությունը:
Ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դեպքի առթիվ տարվում է հետաքննություն: