Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավտոշարասյունն ուղեցկող ոստիկանական խմբի ավտոբուսը վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Ավտոբուսը վթարվել է Գյումուշհանեում Էրդողանի ելույթից հետո վերադառնալու ճանապարհին: Պատահարի արդյունքում երեք ոստիկան մահացել է, 33-ը ստացել են վնասվածքներ, ընդ որում նրանցից 2-ի վիճակը ծանր է: