ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում երեք մարդ Է զոհվել Beechcraft Bonanza թեթեւշարժիչավոր ինքնաթիռի աղետի հետեւանքով: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանության ներկայացուցիչները:
Ինչպես նշվում Է, ինքնաթիռը մեկնել Էր Սան Խուան լեռներում ծովի մակերեւույթից 2,8 կիլոմետր բարձրությունում գտնվող օդանավակայանից եւ ընկել թռիչքի վայրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Նախնական վարկածի համաձայն՝ ավիավթարի պատճառ են դարձել վատ եղանակային պայմանները՝ ձյունահողմը եւ սաստիկ հանդիպական քամին, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: