Միացյալ Նահանգների Յուտա նահանգում մեկ շարժիչով աշխատող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ԱՄՆ քաղավիացիայի դաշնային ղեկավարության ներկայացուցիչ Ալեն Քենիցերը հայտնել է, որ ինքնաթիռը կործանվել է թռնելուց կարճ ժամանակ անց: Դեպքի մանրամասները պարզվում են: