Վեց մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել, ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BBC-ն՝ հղում անելով Տեխասի նահանգի իշխանություններին:
Միջադեպը տեղի է ունեցել Հյուսթոնի արվարձանում: Հրաձգություն սկսած տղամարդը բռնվել է ոստիկանության կողմից: Նախնական տվյալներով՝ նա զոհերի ազգականն է:
Զոհվածներից չորսը երեխաներ են: Տուժած կինը հրազենային վերքերով հիվանդանոց է տեղափոխվել օրհասական վիճակում: