Առնվազն ինը մարդ է զոհվել Հնդկաստանի կողմից վերահսկվող եւ Պակիստանի կողմից վիճարկվող սահմանամերձ Քաշմիրի տարածքում հրաձգության հետեւանքով, հաղորդում է AFP-ը:
«Երկու զինվոր եւ մեկ խաղաղ քաղաքացի է սպանվել, եւս երեք մարդ վիրավորվել է Պակիստանի կողմից առանց պատճառի իրականացված հրաձգության հետեւանքով»,-հայտարարել են հնդկական բանակի մամուլի ծառայությունում:
Նշվում է նաեւ, որ մի քանի շենքեր վնասվել են, իսկ երեք վիրավորները՝ հոսպիտալացվել:
Հիշեցնենք, որ սահմանամերձ Քաշմիրում լարվածությունն աճել էր օգոստոսի 5-ին, երբ Հնդկաստանը չեղարկել էր տարածաշրջանի ինքնավարությունը եւ սահմանել տեղաշարժման ու հեռուստահաղորդակցության սահմանափակումներ անկարգությունները դադարեցնելու նպատակով: