Վենեսուելայում երեք մարդ է գնդակահարվել նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականության դեմ բողոքի շարունակվող ակցիաների ընթացքում, եւս չորս հոգի լուրջ վերքեր է ստացել: Այսպիսով մեկ ամսում երկրում զանգվածային ընդհարումների զոհերի թիվը հասել է 24-ի, տեղեկացնում է BBC-ն:
Վենեսուելայի մի քանի տասնյակ հազար բնակիչներ են մասնակցում բողոքի ակցիաներին երկրի մայրաքաղաք Կարակասում եւ երկրի եւս 20 քաղաքներում:
Ցուցարարները պահանջում են վաղաժամկետ ընտրությունների անցկացում եւ բանտից ընդդիմության առաջնորդների ազատ արձակում: Ընդդիմությունը պնդում Է, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի քաղաքականությունը հանգեցրել է ծանր տնտեսական ճգնաժամի եւ ժողովրդավարական ազատությունների ճնշման:
Նախագահը հայտարարում Է, որ իր ընդդիմախոսները փորձում են պետական հեղաշրջում կազմակերպել ԱՄՆ-ի եւ զանգվածային լրատվամիջոցների օգնությամբ: