2013 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր Ուկրաինայում բողոքի գործողությունների հետեւանքով զոհվել Է 95 մարդ: Այդ մասին հաղորդել Է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:
«Օպերատիվ տվյալների համաձայն՝ 2013 թվականի նոյեմբերի 30-ից ի վեր Ուկրաինայի տարածքում զոհվել Է 95 մարդ»,-ասված Է հայտարարության մեջ: Նշվում Է, որ փետրվարի 18-ից Կիեւում բուժօգնության Է դիմել 984 մարդ, 646-ը հոսպիտալացվել են: Կիեւի բուժհաստատություններում մնում Է 245 մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: