«Նա մեր ցարը չէ» կարգախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ երեկվանից ամբողջ Ռուսաստանով մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել:
Երեկ Մոսկվայի կենտրոնում՝ Պուշկինսկայա հրապարակից, բերման է ենթարկվել նաև ցույցերի կազմակերպիչ, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:
Բերման ենթարկվածների թիվը մեծ է հատկապես Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում։
Հիշեցնենք՝ որ մայիսի 5-ից Ռուսաստանով մեկ բողոքի ակցիաներ են անցկացվում Վլադիմիր Պուտինի դեմ: Երկու օրից՝ մայիսի 7-ին, նա նորից, արդեն չորրորդ անգամ ստանձնելու է Ռուսաստանի նախագահի պաշտոնը: