Ժամը 8։55-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Հիշեցնենք, իրավիճակն այս պահին թեժ է Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում՝ Երևանի բազմաթիվ փողոցներում։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում, այդ կերպ արտահայտելով իրենց դժգոհությունը գործող իշխանության նկատմամբ։