Ժամը 13։30-ի դրությամբ Ազատության հրապարակից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 79 քաղաքացու։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հետ կապերի և լրատվության վարչությունից։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ազատության հրապարակում 17 կուսակցությունների կողմից նախաձեռնած հանրահավաք է՝ Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանի ստորագրած հայտարարության դեմ։