«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ այսօր մայիսի 12-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Երեւանի տարբեր հատվածներից Ոստիկանությունը բերման է ենթարկել վեց քաղաքացու։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին Ոստիկանությունից:
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):