Ժամը 11-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիա իրականացնող 189 քաղաքացու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին Ոստիկանությունից:
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182֊րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 08։30֊ից մայրաքաղաքի մի շարք փողոցներ կաթվածահար վիճակում են գտնվում։ Մայրաքաղաքի գրեթե բոլոր փողոցները փակ են։