Երեւանում այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 13-ի դրությամբ, ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել 49 անձանց։ Այդ մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Հիշեցնենք, որ քիչ առաջ ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարրաների վրա, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին։ Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ, իսկ Արարատ Միրզոյանին եւ Սասուն Միքայելյանին տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին։