Ժամը 12-ի դրությամբ Երևանի տարբեր փողոցներից ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել ակցիա իրականացնող 117 քաղաքացու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին Ոստիկանությունից:
Վերջիններս բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելու համար։