Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երեւանում առավոտյան սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում ժամը 12:15-ի դրությամբ բերման է ենթարկվել 414 քաղաքացի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ին հայտնեցին Ոստիկանությունից:

Նշեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Հավելենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երեւանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել։