Երեք մարդ զոհվել է Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի վրա հարձակման հետևանքով, հաղորդում է Reuters-ը:

 

 

Զոհերի թվում կա երկու խաղաղապահ և մեկ խաղաղ քաղաքացի, ով պայմանագրով աշխատել է ՄԱԿ-ի առաքելության շրջանակներում:

 

 

Հաղորդվում է, որ 14 մարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով, սակայն այդ տվյալները դեռևս ճշգրտված չեն:

 

 

Հիշեցնենք, որ Մալիում անհայտ անձինք հարձակվել են ՄԱԿ-ի խաղաղապահների բազայի վրա: Միջադեպի ականատեսները հաղորդել են, որ առաքելության բազայի մոտ կրակոցներ և պայթյուն են լսել: