Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Վոլգոգրադի «Բարիտոն» կարաոկե բարում:
Վիճաբանությունը եղել է բարի այցելուների միջև, ինչի արդյունքում բարի հայ սեփականատիրոջ որդին որսորդական զենքով վիրավորել է 24-ամյա ադրբեջանցի Էդուարդ Նաբիօղլուին:
Վիրավորում ստացած Էդուարդին փրկել չի հաջողվել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: