ՌԴ Զելենոգրադ բնակավայրում չեչենների և ադրբեջանցիների միջև կոնֆլիկտի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երկուսը՝ հոսպիտալացվել: Այդ մասին հայտնում է riamo.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Օգոստոսի 6-ի առավոտյան մոտ ժամը 5-ին Զելենոգրադում սրճարանի մոտ կոնֆլիկտ է տեղի ունեցել չեչենների և ադրբեջանցիների միջև, հնչել են կրակոցներ, կրակել են չեչենները»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Երեք չեչեն դանակով վնասվածքներ են ստացել, վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է, ասել է նա:
Իրավապահները ձերբակալել են սրճարանում տեղի ունեցած կոնֆլիկտի չորս մասնակցի: