ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում չեչենների և ադրբեջանցիների միջև զինված ընդհարում է տեղի ունեցել, որի արդյունքում սպանվել է մեկ ադրբեջանցի:

Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը՝ 20.30-ի սահմաններում: Չեչենների և ադրբեջանցիների միջև քաշքշուկ է առաջացել, որի ժամանակ օրինախախտների կողմից կիրառվել է տրավմատիկ և սառը զենք: Թիկունքից և կրծքավանդակից վնասվածքներ ստացած Ադրբեջանի քաղաքացի, 1984թ. ծնված Ռամիլ Իսմաիլովը մահացել է դեպքի վայրում: Կոկորդից ծանր վիրավորվել է նաև նրա հայրը՝ 1967թ. ծնված Իլհամ Իսմաիլովը:

Անկարգությունների մեջ ներքաշված Չեչնիայի 4 քաղաքացիները ձերբակալվել են:

Ինչպես հայտնում է APA ադրբեջանական գործակալությունը, ըստ նախնական վարկածի՝ միջադեպի պատճառ է դարձել այն հանգամանքը, որ չեչենները հրաժարվել են վճարել ծառայությունների դիմաց, որը նրանց մատուցվել է ավտոծառայությունում, որը պատկանում էր ադրբեջանցիներին: Մեկ այլ վարկածում նշվում է, որ չեչենները ցանկացել են խլել ադրբեջանցիներին պատկանող ավտոսպասարկման սրահը: