Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան թաղամասում ապրիլի 28-ի երեկոյան Ադրբեջանի քաղաքացի է սպանվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

Ոստիկանությունը հայտնաբերել է կրակոցի հետքերով 47-ամյա տղամարդու մարմինը: Հանցագործության կատարման դրդապատճառն ու մեղավորները հայտնի չեն:

 

Կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: