Վրաստանի Ռուսթավի քաղաքի մոտակայքում' Յալգըջա լեռնանցքում մարտի 22-ին սպանվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի 35-ամյա բնակիչ Նարիման Բաբեք օղլու Մուստաֆաեւը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Ադրբեջանի քաղաքացին դանակահարվելով սպանվել է անհայտ անձանց կողմից: Ն. Մուստաֆաեւը մանաթի թղթադրամներ էր տեղափոխում, որոնք նա հավաքել էր հարեւան շրջաններում վրաստանաբնակ ադրբեջանցիներին վաճառելու նպատակով: