Այսօր լուրեր տարածվեցին այն մասին, որ ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են Կապանի ճանապարհը։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:
«Ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ, օգտագործելով առիթը, սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ բացառելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,- ընդգծեց Փարսյանը:
Քաղաքապետը հավելեց նաև, որ այսօր ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին փակել ճանապարհը, որպեսզի կարողանան կանխել ադրբեջանցիների առաջխաղացումը։ Այս պահին ճանապարհը գործում է անխափան և ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին:
Արփինե Հակոբյան