Բանդիտների և ոստիկանների ընդհարումից մեքսիկական Միչոական շրջանում 42 հանցագործ է զոհվել, ևս երեքը ձերբակալվել են: Սպանվել է դաշնային անվտանգության ուժերի աշխատակիցը: Այդ մասին հայտնում է vesti.ru-ն:

 

 

Ինչպես պարզաբանել է Միչոականի մարզպետ Սալվադոր Խարան, մայրուղու վրա ոստիկանությունը փորձել է կանգնեցնել «կասկածելի բեռնատարը», ինչից հետո թափքում նստած մարդիկ կրակ են բացել:

 

 

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ ավազակախումբի անդամները զինված են եղել հրազենով, նռնակներով և հրթիռային կայաններով:

 

 

Ազգային անվտանգության գերատեսչության ղեկավարը վստահ է, որ ոստիկանությանը դիմադրողները «Նոր սերունդ» հանցավոր խմբավորման անդամներն են: Այն գործում է Միչոականին հարևան Հալիսկո նահանգում և մայիսի 1-ին գնդակոծել է Մեքսիկայի պաշտպանության նախարարի ուղղաթիռը:

 

 

Ըստ տեղական ԶԼՄ-ների, խոսքը վերաբերում է 2006 թ. ուժայինների և ավազակների միջև խոշորագույն ընդհարմանը: