Մեքսիկայի կենտրոնական Միչոական նահանգում մոտ 3 հազար մարդ է տուժել հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:

 

Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, տարերքի հարվածից վնասվել է մոտ 800 տուն:

 

Մայրաքաղաքի Մորելի տարածաշրջանի որոշ շրջաններում ջրի մակարդակը հասել է 1 մետրի: Նահանգի իշխանություններն արտակարգ օգնություն են ցուցաբերում բնակչությանը: Անօթևան մնացած մարդիկ տեղափոխվում են ապաստարաններ, նրանց սնունդ ու ծածկոցներ են բաժանում:

 

Վերջին օրերին Մեքսիկայի ողջ տարածքում տեղում են ուժեղ անձրևներ, ավելի քան 3 հազար մետր բարձրության վրա գտնվող շրջաններում ձյուն է տեղում: