Կոլումբիական Կամի քաղաքում հրաձիգը բարում կրակ է բացել, ինչի արդյունքում սպանվել է 8 մարդ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Reuters-ին:

 

20-ամյա հրաձիգը փախել էր դեպքի վայրից, սակայն ավելի ուշ ձերբակալվել է:

 

Ըստ ոստիկանության տվյալների՝ վեճը կարող էր սկսվել հակամարտող հանցագործ խմբավորումների միջև: