Սիրիայի արևելքում՝ Դեր Զորի մարզում, մայիսի 5-ին ԴԱԻՇ և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով մոտ 60 զինյալներ են զոհվել: Տեղեկություններ կան, որ վիրավորվել է ԴԱԻՇ կազմակերպության Էմիրը: Դեր Զորի Սաբհա գյուղում վերահսկողություն է հաստատել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը: Տեղի ունեցած բախումների ժամանակ սպանվել են խմբավորման 6 անդամ, իսկ ԴԱԻՇ-ի անդամներից սպանվել են 17-ը: «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման 35 անդամ սպանվել են Դեր Զորի արևմտյան Աբու Համիդ, Ջազր ալ Միլաջ և Քաբր գյուղերում տեղի ունեցած մարտերում:

 

Տեղի ունեցած մարտերի հետո «Ջաբհա ան Նուսրա» խմբավորումը հայտարարել է, որ Դեր Զորում դադարեցնում է պայքարը «Իրաքի և Շամի իսլամական պետություն», այլ կերպ ասած ԴԱԻՇ խմբավորման դեմ: «Ջաբհա ան Նուսրա» իսլամիստական խմբավորումը հայտարարել է, որ նման քայլի դիմել է «Ալ Քաիդայի» ղեկավար Այման ազ Զաուահիրիի հրամանով, սակայն իրավունք է վերապահում պատասխանել իր դեմ ուղղված հարձակումներին: Կազմակերպությունը նման որոշում է ընդունել այն բանից հետո, երբ երկու կողմերը տասնյակ կորուստներ են կրել: