«Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող, այլ կերպ ասած' «ԴԱԻՇ» իսլամիստական խմբավորումն ամբողջովին իր հսկողության տակ է վերցրել Իրաքի սահմանի մոտ գտնվող սիրիական Բուքմալ շրջանը: Վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, «ԴԱԻՇ»-ը նշված տարածքի վրա հսկողո ւթյուն հաստատել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման հետ ապրիլի 10-ին տեղի ունեցած արյունալի բախումների արդյունքում: Ակտվիստները հաստատել են, որ խմբավորումների միջև բախումների ժամանակ 51 զինյալներ են սպանվել: Տեղեկություններ կան, որ «ԴԱԻՇ»-ը հսկողություն է հաստատել նաև այնտեղ գտնվող «Բաաս» կուսակցության մասնաճյուղի շենքի և հացահատիկային պահեստների վրա:

 

Բուքմալ շրջանը ռազմավարական կարևոր նշանակություն ունի «ԴԱԻՇ» խմբավորման համար, քանի որ այն սահմանային կետ է Սիրիայի և իրաքյան Անբար մարզի միջև: Անբարի շրջանը ԴԱԻՇ-ի հիմնական հենակետն է Իրաքի արևմուտքում: