Սիրիական Հոմս քաղաքում «Ջաբհաթ ան-Նուսրա» իսլամիստական խմբավորման և այլ խմբավորումների միջև բախումների արդյունքում մահացել է 22 զինյալ. երեքշաբթի' սեպտեմբերի 17-ին, գրում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սիրիայի պետական հեռուստատեսությունը:

 

Հեռուստաալիքի տվյալներով' բախումը տեղի է ունեցել Բաբ-Հուդի շրջանում:

 

Այս տարվա մայիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ավելացրել է «Ջաբհաթ ան -Նուսրա»-ն ահաբեկչական կազմակերպությունների ցանկում՝ «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ կապերի համար:

 

«Ջաբհաթ ան-Նուսրա»-ն իր վրա է վերցրել Սիրիայում մի շարք ահաբեկչությունների, Դամասկոսի հեռուստակենտրոնի վրա հարձակման և մի քանի լրագրողի սպանության պատասխանատվությունը: