Սիրիայի Հոմս քաղաքում փետրվարի 12-ին վերսկսվել Է հումանիտար գործողությունը: Այդ մասին տեղի նահանգապետ Թալյալ Բարազին հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստակայանին:
Նրա խոսքով՝ քաղաքի հինգ հին թաղամասերի վտանգավոր շրջաններից պատրաստվում են հեռանալ մի նոր խումբ քաղաքացիական անձինք: Այնտեղ կհասցվի պարենային օգնություն եւ դեղորայք:
Այսօրվա դրությամբ 1200-ի հասել այն մարդկանց թիվը, ովքեր օգտվել են ուրբաթ օրվանից գործող հրադադարից եւ հեռացել հին քաղաքից: Նրանցից շատերին բուժօգնություն Է ցուցաբերվել շարժական բուժկետերում, 235 երեխաների պատվաստումներ են արվել պոլիոմելիտի, կապույտ հազի, հեպատիտի եւ կարմրուկի դեմ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: