Ակտիվիստները տեղեկացնում են, որ Սիրիայի զինված ընդդիմադիր և ԻԼԻՊ խմբավորումները համաձայնության են եկել Դամասկոսի հարավային թաղամասերում կրակը դադարեցնելու վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալ Ջազիրա»-ն, նրանք պարտավորվել են միմյանց վրա հարձակում չգործե լ: Ակտիվիստների խոսքով՝ կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով ավելի քան 30 մարդ է զոհվել, 150-ից ավելին վիրավորվել են Դամասկոսի հյուսիս-արևելքում գտնվող Դումա քաղաքում: Ըստ տեղեկության՝ կառավարական օդային ուժերը 6 հրթիռ են արձակել քաղաքի կենտրոնի ուղղությամբ:

 

Հալեպում ռմբակոծության հետևանքով 19 մարդ զոհվել է, ևս 30-ը' վիրավորվել: Ռմբակոծվում է նաև Դամասկոսի Այն Թուրմա գյուղը: Հալեպում զինված խմբավորումների և սիրիական բանակի միջև գերիների փոխանակում է իրականացվել:

 

Աղբյուրի տեղեկացմամբ, սեպտեմբերի 11-ին Սիրիայում զոհվել է ավելի քան 27 մարդ, որոնց մեծամասնությունը ՝ Հալեպում:

 

ՍԱՆԱ գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ Դամասկոսի Դուելաա թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով 12 քաղաքացի են վիրավորվել, վնասվել են մերձակայքում գտնվող տները, մեքենաները, խանութները: